Երաժշտական աշխարհի ամենավառ ներկայացուցիչներն այս օրերին միանում են հայ ժողովրդին և իրենց ելույթները նվիրում Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ապրիլի 14-16-ը երեք անմոռանալի համերգով հանդես եկավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և ինձ տված հարցազրույցում ասաց, որ հայերն աշխարհի լույսն են: Երեկ Հանրապետության հրապարակում ցնցող համերգով ելույթ ունեցավ «System of a Down» ռոք խումբը: Հրապարակը լի էր երիտասարդությամբ, որոնց նույնիսկ հորդառատ անձրևը չխանգարեց մի հոգի ու մի բռունցք դառնալ և «System of a Down» ռոք խմբի հետ միասին ամբողջ աշխարհին փաստել, որ հայը կա և ապրելու է: Երիտասարդ դաշնակահար Հայկ Մելիքյանն էլ Ցեղասպանությանն է նվիրել իր նոր «Բագինին արձագանքներ» ստեղծագործությունը` ոգեշնչված Դանիել Վարուժանի քառատողերից, որ նկարագրում են կոտորածն ու խոսում զոհասեղանին դրված հայերի մասին: Առաջին անգամ Երևան է ժամանել աշխարհահռչակ Քանյե Ուեսթը, որն ապրիլի 12-ի գիշերն անմոռանալի համերգ նվիրեց Երևանցիներին:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.