Քաղաքակրթության ու քաղքենիության սահմանեզրին
Հոգեվերլուծություն, հոգեբանական հանգույցներ, փախուստ հասարակությունից, ես-ի փնտրտուքներ, անձի երկվածություն. ահա թե որն է աշխարհահռչակ գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի ստեղծագործությունների առանցքը: Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ է մարդ-հասարակություն բախումը. հերոսը մշտապես կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ։ Հանդիպում ենք նաև այնպիսի հակադրությունների, ինչպիսիք են արևելքն ու արևմուտքը, քաղաքակրթությունն ու քաղքենիությունը,չարն ու բարին:
Շաբաթ օրը` օգոստոսի 13-ին, ժամը 18:00 Գրքամոլ ակումբը սպասում է ձեզ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում՝ միասին քննարկելու Հերման Հեսսեի «Տափաստանի Գայլը» ստեղծագործությունը: Հիշեցնենք , որ մուտքն ազատ է :
Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ՝
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.