Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու նպատակով մայիսի 14-ին Համահայկական բնապահպանական ճակատն անցկացրեց «ՀամաՍևանյան աղբահավաք» ակցիան, որին մասնակցեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակինցներ, դպրոցականներ, արշավականներ և Սևանի խնդիրներով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ: Աղբահավաքն իրականացվեց Սևանա լճի ափամերձ տարածքներում նախօրոք քարտեզագրված 25 հատվածներում, որոնք չեն պատկանում որևէ տնտեսվարողի: Ակցիայի նպատակը ոչ միայն լճի ափամերձ տարածքները մաքրելն էր, այլև Սևանի խնդիրների մասին՝ լճի ճահճացման, մոտակայքում գործող հանքերի, Սևան թափվող կոյուղաջրերի, ձկնապաշարների նվազման, համայքների աղքատցման և այլնի մասին մեկ անգամ ևս բարձրաձայնելն էր:
Ռադիոհաղորդումը լսեք այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.