Խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ թանգարանային շրջայցերն այլևս արդիական չեն, դրանցով արդեն դժվար է գրավել այցելուներին՝ հատկապես երեխաներին և երիտասարդներին, համոզված են թանգարանների աշխատողները: Թանգարանները վաղուց արդեն նորագույն տեխնոլոգիաների և հետաքրքիր կրթական ծրագրերի կարիք ունեն, որոնք թույլ կտան ոչ միայն ծանոթանալ մշտական ցուցանմուշներին, այլև կրթվել, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել: Հենց այդ ամենը գիտակցելով էլ Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն տարիներ առաջ սկսեց վերապատրաստել թանգարանային աշխատողներին:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ՝
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.