Այսօր անտառների պաշտպանության միջազգային օրն է
Անտառների կարևորությունը շեշտու նպատակով 1971 թվականին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը հռչակվեց անտառների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանում ծառահատումների գլխավոր պատճառը սոցիալական ծանր վիճակն է: Հատված ծառերը անտառամերձ համայնքներում օգտագործվում որպես վառելափայտ: Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը նկատեց, որ ապօրինի անտառհատումներն ավելի շատ կապված են խոշոր բիզնեսի հետ: ՀՀ Կառավարությունում գործող անտառաների վերականգման և ապօրինի անտառահանուտմների հանձնաժողովներում տիկին Դանիելյանը բազմիցս բարձրաձայնել է, որ անտառհատումների մեծ բաժինը կատարում են բիզնես նպատակներով, ոչ թե սոցիալական: Սակայն նրան հավաստիացնում են, որ նման բիզնես Հայաստանում չկա:
ՀԲՃ-ի անդամ Անի Խաչատրյանի խոսքով՝ իրենք դիմել են Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի իրենց տրամադրեն բոլոր հատատեղիների կորդինատները, քանի որ երբ հայտնաբերում են հատված ծառերը, հետո հայտարարում են, որ դրանք հատատեղի են եղել: Մինչդեռ հատված բոլոր ծառերի վրա պետք է թվեր նշված լինի, սակայն դրանց մեծ մասի վրա թվերը բացակայում են:
Ռադիոհաղորդումը լսեք այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.