Արջերը կփրկվեն, իսկ առյուծների ճակատագիրը դեռ անհայտ է
Թեև Գյումրիի թաղամասերից մեկում գործող վայրի կենդանիների մասնավոր այգու խնդիրների մասին վերջին ամիսներին բնապահպանները բազմիցս ահազանգել էին, բայց հարցը լայն հնչեղություն ստացավ միայն օրերս, երբ բրիտանական Daily mail-ը հրապարակեց մի հոդված, որում կացարանն անվանվեց աշխարհի ամենավատ կենդանաբանական այգի:
«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանի խոսքով` 2010 թվականից գործող մասնավոր այգին չի կարողանում լուծել ոչ միայն սննդի հայթայթման, այլև ջրի ու ձմեռման համար պահանջվող հարմարությունների խնդիրները: Երևանի Կենդանաբանական այգին չի կարողացել ընդունել կենդանիներին` պատճառաբանելով, որ համար տեղ ու հարմար պայմաններ չկան: Այժմ Գյումրու կացարանում պահվում են 2 արջ և 3 առյուծ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմել է բնապահպանության նախարարությանը՝ արջերին Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Առաջիկա օրերին արջերը կտեղափոխվեն Ռումինիա: Իսկ առյուծների տեղափոխման առաջարկները դեռ քննարկվում են:
Ռադիոհաղորդումը լսեք այտեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.