
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 23-ին, որն արդեն երկար տարիներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը ամենասիրված սրբերից է, և տոնն էլ` ամենասիրվածը: Արարատյան հայրապետական թեմը Նավասարդ Սրբազանի օրհնությամբ արդեն 11 տարի է տարբեր միջոցառումներ է կազմակերպում տոնին ընդառաջ, որը շատ գեղեցիկ մարմնավորում է ստացել մեր եկեղեցում: 2006 թվականին առաջին անգամ Արարատյան հայրապետական թեմը Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպեց Սուրբ Սարգսին նվիրված միջոցառում և ժողովուրդը աստիճանաբար ճանաչեց Սարգսին, նրա որդի Մարտիրոսին և 14 քաջերին, իսկ երազահայտնության սպասումով աղի բլիթներ ուտելու ավանդույթը ձևավորվել է պահքի ուտեստ հանդիսացող աղ ու հացից:
Ռադոիհաղորդումը կարող եք լսել այստեղ`
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.