Ասեղնագործության գաղտնիքները
Բազմերանգ թելերը, կտորն ու ասեղը հալեպահայ Հուրի Ափքեջյանի ձեռքին վերածվում են ասեղնագործ աշխատանքների: Հուրին ասեղնագործում է սփռոցներ, թաշկինակներ և այլ պարագաներ`Վանի, Ուրֆայի,Սվազի, Այնթափի տեխնիկայով: Հայական ասեղնագործության հմտությունները սովորել է Հալեպում՝ դեռ 20 տարի առաջ: Յոթ ամիս է, ինչ Հալեպից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Նրա խոսքով՝ Հալեպում իր աշխատանքների պահանջարկը շատ-շատ էր: Հայաստանում մի քանի անգամ ցուցահանդես-տոնավաճառների է մասնակցել, շատերն են մոտեցել, հարցեր տվել, բայց չեն գնել: Հուրին հուզմունքով է հիշում, թե ինչպեսին էին Հալեպում դիմավորում Ամանորը:
Ռադիոհաղորդումը լսեք այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.