Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի պաշտոնական կայքի տվյալներով՝ 1988թ. մինչև 2015թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը`2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ-ը հարուցիչի անունն է՝ մարդու իմունային անբավարարության վիրուս, իսկ ՁԻԱՀ-ը՝ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը ՄԻԱՎ-ի վերջնական փուլն է, որը զարգանում է ՄԻԱՎ ունեցող մարդկանց մոտ:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ՝
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.