Կկայանա «ՆԵՄՐԱ»-ի առաջին մենահամերգը
Հունիսի 28-ին, ժամը 19:00, Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «ՆԵՄՐԱ» ռոք խմբի առաջին մենահամերգը: «ՆԵՄՐԱ» խումբը ստեղծվել է 2012 թվականին: Խմբի անդամներն են երեք երիտասարդներ` Եղիազարյան Վանը, Եղիազարյան Վասպուրն ու Մարիաննա Կարակեյանը: Ստեղծագործում են այլընտանքային ռոքի և այսպես կոչված ինդի ռոքի, այսինքն անկախ ռոքի ոճում: Խումբն ունի 16 հեղինակային երգեր, և շուտով լույս կտեսնի խմբի առաջին ձայնասկավառակը:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.