Մեկնարկել է կատարողական արվեստի Կովկասի 2-րդ բաց առաջնությունը
Կատարողական արվեստի համաշխարաին ասոցիացիայի նախաձեռնությամբ կատարողական արվեստի Կովկասի առաջին բաց առաջնությունը Երևանում կազմակերպվել է 2014 թվականի հունիս ամսին, որին մասնակցել են 16 երկրներից ժամանած երգիչներ, երաժիշտներ ու պարային կոլեկտիվներ: Նույն թվականի նոյեմբեր ամսին Երևանում կայացավ կատարողական արվեստի աշխարհի գավաթը, որին կրկին մասնակցեցին արվեստագետներ տարբեր երկրներից: Այս տարի Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան հունիսի 19-21-ը կանցկացնի Կովկասի 2-րդ բաց առաջնությունը, որին կմասնակցեն երգիչներ, երաժիշտներ ու պարային խմբեր Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Պարսկաստանից, Լիբանանից, Հարավային Կորեայից։
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.