Փոլ Մաքարթնին դարձավ 73 տարեկան:
Ջեյմս Փոլ Մաքարթնի. բրիտանացի երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, լեգենդար լիվերպուլյան «The Beatles» քառյակի հիմնադիրներից մեկը, 16-անգամյա Գրեմմի մրցանակակիր, Բրիտանական կայսրության շքանշանակիր, որը 2011 թվականին, «Rolling Stone» ամսագրի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, դարձել է նաև բոլոր ժամանակների լավագույն բաս-կիթառահարներից մեկը: Համերգային գործունեությունից և ստեղծագործելուց բացի Մաքարթնին զբաղվում է գեղանկարչությամբ: 1999-ին նա առաջին անգամ իր աշխատանքները, այդ թվում նաև Ջոն Լենոնի իր կատարած դիմանկարը, ցուցադրել է Գերմանիայում, այնուհետև բրիտանական ցուցասրահներում: Հաջողությամբ զբաղվում է գործարարությամբ և ներկա դրությամբ համարվում է Եվրոպայի երրորդ ամենահարուստ մարդը, ինչպես նաև աշխարհի 10-ը ամենահարուստ երաժիշտներից մեկը:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.