Հունիսի 11-ին ամփոփվեց «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, քաղաքապետարանի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: «Արտ ֆեստ» փառատոնին ամեն տարի մասնակցում են Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մշակութային բուհերը, 16-35 տարեկան անհատներն ու ստեղծագործական խմբերը: Նախագծի տնօրեն Էրիկ Բարսեղյանն ասում է, որ այս տարի փառատոնն ունեցել է մասնակիցների թվի աննախադեպ աճ` 350 մասնակից:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.