Կուդոյի վարպետները վերադարձել են հաղթանակով:
Միջազգային կուդոյի ֆեդերացիան իր մեջ ներառում է 70 պետություն, որտեղ այս մարտարվեստը տարածված է և համարվում է սպորտաձև: 4 տարին մեկ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվում է կուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են միջազգային ֆեդերացիայի անդամ 70 երկրների ուժեղագույն սպորտսմենները: Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բագիյանը տեղեկացնում է, որ վերջին այդպիսի առաջնությունն անցկացվել է անցյալ տարվա նոյեմբերի 15-19-ը: Սա թվով 4-րդ առաջնությունն էր, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը և վերադարձել 5 մեդալներով` 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.