Մայիսին Բուլղարիայի Վարնա քաղաքում անցկացվել է DISCOVERY միջազգային փառատոնը, որին մասնակցել են 18 երկրներ, այդ թվում Հայաստանը: CANTUS պրոդյուսերական կենտրոնի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի աջակցությամբ այս մրցույթին մասնակցել են երիտասարդ երաժիշտներ Տաթև Ղուկասյանն ու Ալեքսանդր Պլատոն և վերադարձել հաղթանակներով: DISCOVERY միջազգային մրցույթի ժյուրիի որոշմամբ` Տաթևն արժանացել է մրցույթի «Լավագույն կանացի ձայն» պարգևին, իսկ Ալեքսանդր Պլատոն ստացել է մրցույթի «Ամենագրավիչ երգիչ» մրցանակը: Նշեմ, որ Տաթև Ղուկասյանը պրոֆեսինալ երաժիշտ է, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, տիրապետում է մի շարք գործիքների, մինչդեռ Ալեքսանդր Պլատոն` նույն ինքը Ալեքսանդր Հակոբյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, երկար տարիներ դասավանդել է մայր բուհում, ուսանել է նաև Չեխիայի Կառլի համալսարանում, մոտ 6 տարի է աշխատում է մարքեթինգի ոլորտում` հայաստանյան բանկերից մեկում: Վոկալ դասերի սկսել է հաճախել վերջին երկու տարին: Ալեքսն ասում է, որ կատարվածն իր համար երազ է, որը պատահմամբ իրականություն է դարձել:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.