Արտասահմանցիները Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրային ռադիոն բազմաթիվ ցավակցություններ է ստանում Եվրոպական հեռարձակողների մեծ ընտանիքի անդամ երկրների հանրային ռադիոների աշխատակիցներից: Գերմանիայի պետական Radio Rundfuki –ի լրագրող Մարկ Տերկեսիդիսը, համոզված է՝ Գերմանիան էլ պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, քանի որ ինքն էլ իրականացրել է Հոլոքոստն ու ժամանակին ընդունել իր մեղքը: Գերմանիայում այժմ ապրում են թուրքեր, ովքեր ճանաչում են ցեղասպանությունն ու ավելին՝ բաց խոսում են դրա մասին, ասում է նա: Բարսելոնայի պետհամալսարանի ուսանողները ևս սատարում և ցավակցում են հայ ժողովրդին, նրանք գիտեն, որ 1915թ.-ին Թուրքիան իրականացրել է հայ ժողովրդի զանգվածային սպանություն, այսինքն ցեղասպանություն և վստահ են, որ Թուրքիան պետք է պատասխան տա իր արածի համար, իսկ մյուս պետությունների կառավարությունները պետք է ճանաչեն և դատապարտեն այդ ոճրագործությունը, որպեսզի միասին հասնեն արդարության:
Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.