ԼյունՍեի կենսագրությունը
Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագիրը հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 27-ին: Այն Հայաստանի հանրային ռադիոյի (FM107.7) եթերում է ամեն օր, կիրակիներից բացի: «ԼյունՍե»-ն ծրագիր է երիտասարդների մասին և երիտասարդների համար: Այն անդրադառնում է սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային, սպորտային թեմաներին և երիտասարդությանը հուզող ամենահրատապ հարցերին: Ծրագրի կարգախոսն է ՝ «Գտիր քո լույսը, որ չդառնաս ուրիշի ստվերը»: 2009 թվականին «ԼյունՍե»-ն արժանացել է Հայաստանի ժուռնալիսների միության «Ազդարար» մրցանակին:
Բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել Բրիտանական խորհրդից, ՄԱԿ-ի Հայկական ասոցացիայից (AUNA), Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF), « Deem Communications», «Մարդը կարիքի մեջ» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններից և կրթական հաստատություններից:
2012 թականին «ԼյունՍե» երիտասարդական ծրագրի լրագրող Գոհար Ադամյանը Եվրոպական հեռարձակողների Միությանը (EBU) ներկայացրեց նոր նախագիծ՝ ստեղծելու միջազգային լրատվական կայք Եվրոպական ընտանիքի բոլոր երկրների երիտասարդների միջև ակտիվ կապ և ընդհանուր հարթակ հաստատելու համար, և նախագիծն արժանացավ ԵՀՄ համագործակցության ծրագրի (Բաց Հասարակության Ինստիտուտի ֆիանանսավորմամբ) առաջարկած կրթաթոշակին: Գոհար Ադամյանը նախագիծը ներկայացրեց նաև Թուրինում ԵՀՄ-ի հատուկ նիստի՝ Multimedia Meets Radio միջոցառման ժամանակ: Այսօր արդեն կայքը պատրաստ է, կայքի հասցեն է www. LyunSe.com
«ԼյունՍԵ» երիտասարդական ծրագրի ղեկավարն ու խմբագիրն է՝ Արմինե Գեղամյանը: Լրագրողներն են ՝ Գոհար Ադամյանը, Սյուզի Լևոնյանը, Սևակ Հակոբյանը, : Անգլերենի թարգմանիչն է՝ Անի Մոսինյանը:
Մեր հեռախոսահամարն է՝ (010) 55-21-42 (148)
Էլ-փոստի հասցեն` [email protected]