«Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան»
Oգոստոսի 8-ից 12-ը տեղի կունենա «Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» գիտական ճամբարը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների և 1-3-րդ կուրսի ուսանողների համար:Գիտական ճամբարը կազմակերպվում է OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի կողմից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերության) և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի հետ համատեղ: Ճամբարը նվիրված է OSA կազմակերպության 100-ամյակին և համարվում է հարյուրամյակի շրջանակում իրականացվող միջոցառում: Այդ իսկ պատճառով ճամբարը կրում է «Բացահայտելով օպտիկան» խորագիրը:
Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ՝
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.