Էկոտուրիմը պատասխանատու ճամփորդություն է դեպի բնական տարածքներ` պահպանելով շրջակա միջավայրն ու բարելավելով տեղացիների կյանքը: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնն օրերս անցկացրեց «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողով, որի նպատակն էր ստեղծել գաղափարների և փորձի փոխանակման հարթակ և խթանել էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում: Կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյաը նշեց, որ Հայաստանում կան են մոտ 350 տեսակի թռչուններ, 220 տեսակի թիթեռներ, 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում: Զբոսաշրջիկների համար գրավիչ այս հանգամանքների կողքին Հայաստանում շատ են նաև խոչընդոտները, որոնցից առաջնայինն անպատասխանատու հանքարդյունաբերությունն է, դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, անտառահատումնները, որսագողությունը, ենթակառուցվածքների թերացումն և շուկայի ոչ լիովին պատրաստվածությունը:
Ռադիոհաղորդումը լսեք այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.