The founder and editor of "LyunSe" youth and "RadioArt" cultural programs.
Կինը շատ ավելի մոտ է կատարելությանը, քան տղամարդը
Ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության օրը, Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագրի հյուրն է «Պարալլես ֆիլմ» կինոընկերության հիմնադիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, նա համոզված է, որ կինը շատ ավելի մոտ է կատարելությանը, քան տղամարդը և եթե կանայք իսկապես մասնակցեին մեր երկրի կառավարմանը, ապա մեր երկիրը շատ ավելի բարեկեցիկ ու անվտանգ կլիներ: Հովհաննես Գալստյանը երկու աղջիկների հայր է և վստահ է, որ չկա ավելի հզոր սեր, քան հոր սերն է իր դստեր հանդեպ:
Եվրոպական միության աջակցությամբ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագիրը «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության հետ համատեղ պատրաստում է հաղորդումների շարք: Ամեն երեքշաբթի և հինգշաբթի շարքի հերթական հաղորդումն է՝ FM 107,7 հաճախականությամբ, ժամը 16.30-ին, կրկնությունը՝ երեկոյան՝ ժամը 23.10-ին և լուսադեմին՝ 4.15-ին:
Ռադիոհաղորդումը լսե այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.