Ես նկարիչ եմ, անկախ ֆիլմարար, ֆրիլանս սկզբունքով վիդեո-դասվար, Յոգայի ուսուցիչ և էկո-արշավների կազմակերպիչ, Հայաստանից: I am an artist, independent filmmaker, freelance video trainer, yoga teacher and eco-tour organizer from Armenia.
Գարուն! Սեր! Պղպջակներ! Գրկախառնություն!
Ապրիլի 12-ին, Հյուսիսային պողոտայում իսկական տոնախմբություն էր, հավաքվել էին պղպջակների ամենամյա տոնը նշողներն ու “Արի գրկեմ”, “Free Hugs” (անվճար գրկումներ) օրվա սիրահարները՝ YOUth խմբի նախաձեռնությամբ: Գրկախառնության սիրահարները մոտենում էին մարդկանց ու գրկում ում պատահի՝ ծանոթ, անծանոթ: Պջպջակ տարածողներն էլ տարածքը լցնում էին գունավոր պղպջակներով ու մանկությամբ: Երիտասարդներից ոմանք էլ երգում էին ու պարում: Հյուսիսային պողոտան վերածվել էր մի գլոբալ ֆլեշմոբի, որի մասնակիցները ջնջել էին, ոչ միայն տարիքային, այլև ցանկացած տիպի պատնեշ: